2014-15 մրցաշրջանում Ազարը «Չելսիի» առանցքային խաղացողն էր, բայ ընթացիկ մրցաշրջանում իրավիճակը փոխվել է. բելգիացին 3 խաղ սկսել է պահեստայինների նստարանից:

Մոուրինյոյին դուր չի գալիս այն, թե ինչպես է Էդենն աշխատում թիմում, իսկ բելգիացուն նյարդայնացնում է Ժոզեի քննադատությունը մամուլի հասցեին:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ազարը կլքի «Չելսին», եթե Մոուրինյոն մնա ակումբում: 

Ավելի վաղ նշվում էր, որ 2016 թվականի ամռանը Ազարին կփորձեն ձեռք բերել «Ռեալը» և «ՊՍԺ»-ն: 

Հավելենք, որ ֆուտբոլիստը մանկուց «Ռեալի» երկրպագուն է, իսկ փարիզցիները կարող են բավարարել «Չելսիի» պահանջները՝ առաջարկելով 140 մլն եվրո: