Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 40 հազար ֆունտ ստերլինգով։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կարգապահական կոմիտեն անընդունելի է համարել Մոուրինյոյի վարքը՝ Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Վեստ Հեմի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն վիրավորական արտահայտություններ է արել հանդիպումը սպասարկած պաշտոնյաների հասցեին։