Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ փուլում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր ֆրանսիական «ՊՍԺ»-ին:

Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ «Արքայական ակումբի» հաղթանակով:

Հանդիպման միակ գոլի հեղինակը 35-րդ րոպեին դարձավ փոխարինման դուրս եկած Նաչոն:

Հավելենք, որ այս հանդիպումից հետո «Ռեալը» 10 միավորով խմբի առաջատարն է, «ՊՍԺ»-ն ունի 7 միավոր: