Ֆուլոպը կարիերան ավարտել էր 2013 թվականին, այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել էր վաղ շրջանի չարորակ ուռուցք:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է հունական «Աստերասը»:

Դարպասապահը հայտնի էր դարձել ԱՊԼ-ում խաղալու շնորհիվ: Նա հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են  «Մանչեսթեր Սիթին»,  «Տոտտենհեմի», «Սանդերլենդը», «Վեստ Բրոմովիչը» և «Իփսվիչ Թաունը»:

Ֆուլոպի նախկին ակումբներն ու թիմակիցներն արդե իրենց ցավակցություններն են հայտնել թվիթերում: