ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին չի լինի կատալոնացիների մեկնարկային կազմում։

cope.es-ի փոխանցմամբ՝ հարձակվողը «Բարսելոնայի» մարզչական շտաբին հայտնել է, որ չի կարող խաղալ 90 րոպե: Արգենտինացին չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ բոլորովին վերջերս է ապաքինվել ծնկի վնասվածքից։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին էլ-կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ Սանտյագո Բերնաբեու ստադիոնում, Երևանի ժամանակով 21:30-ին: