ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը։

Այս տարվա լավագույնի կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն և «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը։

Լավագույն եռյակն ընտրվել է 23 թեկնածուներից:

Հիշեցնենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա 2016թ. հունվարի 11-ին՝ Ցյուրիխում։