Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Չելսի» - «Տոտենհեմ» (0։0) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիեգո Կոստան նախավարժանք կատարելուց հետո չի ստացել խաղադաշտ դուրս գալու հնարավորություն և հետո շապիկը նետել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վրա:

Պորտուգալացի մարզիչը միջադեպի մասին ասել է.

«Եթե Կոստան ցանկանար վիրավորել ինձ, նա դժվար թե օգտագործեր շապիկ: Մենք լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա: Նրա վարքը նորմալ է ինձ համար»։