«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին առաջիկա հանդիպումներում չի կարողանա օգնել թիմին, այդ մասին ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան գալը:

«Ռունիի վնասվածքն ավելի ծանր է, քան մենք էինք ենթադրում: Նա ոտնաթաթի խնդիրներ ունի, մարզվում է, սակայն հանդիպման մասնակցել դեռ չի կարող: Ապաքինման ժամկետների մասին դեռ ոչինչ չենք կարող ասել»,- մարզչի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցննենք, որ «Լեսթերի» հետ նախորդ տուրի խաղում (1:1)  Ռունին 68-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: