Իտալական «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին Միլանում կողոպտիչների հարձակման է ենթարկվել:

La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ կայանատեղիում 2 անձիք մոտեցել են արգենտինացի ֆուտբոլիստին, սպառնացել նրան, գողացել թանկարժեք ժամացույցն ու մի քանի զարդեր: 22-ամյա հարձակվողը դիմադրություն ցույց չի տվել:

Միջադեպը տեղի է ունեցել A Սերիայի 15-րդ տուրի «Ինտեր» - «Ջենոա» խաղից հետո: Միլանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել գործի վերաբերյալ:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իկարդին մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ: