Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դեմ չէ կարիերան «Ռեալում» շարունակելուն, այդ մասին հայտնում է իսպանացի լրագրող Գիյոմ Բալագեն։

«Ֆուտբոլիստի մտերիմները նրան և Բեյլին համատեղելու մեծ պոտենցիալ են տեսնում, իսկ ինքը` Լևանդովսկին գտնում է, որ հիմա «Ռեալ» տեղափոխվելու ամենաճիշտ ժամանակն է։

Նախկինում նա նույնիսկ չէր էլ կարող ենթադրել, որ հնարավորություն կունենա խաղալու Մադրիդում, քանի դեռ Ռոնալդուն իր լավագույն մարզավիճակում էր, բայց հիմա պորտուգալացու և Բենզեմայի կարիերան «Արքայական ակումբում» մոտենում է ավարտին», - նշում է Բալագեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լևանդովսկու գործակալը Մադրիդում բանակցել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։