Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ բանակցելու մասին լուրերը։

«Ցանկություն չունեմ՝ ենթադրությունների մասին խոսելու։ Կասեմ միայն, որ «Ռեալից» ինձ հետ կապ չեն հաստատել»,- հարձակվողի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լևանդովսկու գործակալը Մադրիդում բանակցել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է 2019 թվականին։