Երեկ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 8։0 հաշվով ջախջախեց շվեդական «Մալմյոյին»։

Մադրիդցիների հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դարձավ պոկերի հեղինակ (39, 47, 50, 59)՝  Չեմպիոնների լիգայի 2015-16 մրցաշրջանի խմբային փուլում գոլերի թիվը հասցնելով 11-ի։

Նախորդ ռեկորդը՝ 9 գոլ (2013-14), նույնպես պատկանում էր պորտուգալացուն և «Շախտյորի» ֆուտբոլիստ Լուիս Ադրիանոյին։