Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, ով այժմ մարզում է Արմավիրի «Տորպեդոն», ասել է, որ դժգոհ է եղել Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանից:

«Ֆուտբոլիստից շատ բան է կախված: Եթե նա գիտի, որ առողջական խնդիրներ ունի, պետք է հետևողական լինի: Ես դեռ Պորտուգալիայի հավաքի ժամանակ էի զգուշացրել Մովսիսյանին, որ եթե շարունակի նույն կերպ մոտենալ գործին, ապա չի խաղա»,- Կարպինի խոսքերը մեջբերում է Sport-express-ը։

Հիշեցնենք, որ, հավանականությունը մեծ է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մովսիսյանը կհեռանա «Սպարտակից»։