Լոնդոնում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշարը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 5 միավորով և գրավեց չորրորդ տեղը: 9 տուրերից 8-ը Արոնյանն ավարտեց ոչ ոքի, մեկը՝ հաղթանակով:

Հաղթող ճանաչվեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին գրավեց երկրորդ տեղը, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը եզրափակեց լավագույն եռյակը: