Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները տարեվերջյան հավաք են անցկացնում Ծաղկաձորոմ:

Հավաքականների մարզիչների գլխավորությամբ` ուսումնամարզական հավաքին մասնակցում են հունահռոմեական ոճի 50 և ազատ ոճի 55 ըմբիշ:

Տարեվերջյան հավաքը, որին մասնակցում են պատանի, երիտասարդ և մեծահասակ ըմբիշները, ընդհանուր ֆիզիակական պատրաստվածության ուղղվածություն ունի:

 

Նյութի աղբյուրը՝ armnoc.am: