Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կարլոս Տևեսը A Սերիայի ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ Իտալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության կողմից:

Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Տևեսը նաև ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում:

Մրցաշրջանի լավագույն մարզիչը նույնպես թուրինցիներինն է՝ Մասիմիլիանո Ալեգրին, ում գլխավորությամբ «Յուվենտուսը» դարձավ Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: