Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է չերկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, այդ մասին տեղեկացնում է Marca-ն:

Մյունխենյան ակումբը մասնագետին նոր պայմանագիր էր առաջարկել, որով նրան առաջարկվում է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի և «Բավարիայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ ժամանակաշրջանի ավարտին: