Իտալացի Կարլո Անչելոտին կդառնա Մյունխենի «Բավարիայի» հաջորդ գլխավոր մարզիչը։

Marca-ի փոխանցմամբ՝ այդ մասին Գերմանիայի չեմպիոնը պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ։ Կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Խոսեպ Գվարդիոլան որոշել է չմնալ «Բավարիայից»։

Հիշեցնենք, որ 56-ամյա մարզիչը 2013-2015 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը», իսկ այս մրցաշրջանում գործազուրկ էր։