Մադրիդի «Ռեալի» երկրպագուների կեսից ավելին չի ցանկանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Լոնդոնի «Չելսիից» հեռացված Ժոզե Մոուրինյոյին:

Marca-ի փոխանցմամբ՝ հարցվածների միայն 48%-ն է կողմ Մոուրինյոյի վերադարձին:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը 2013-ին է հեռացել Արքայական ակումբից՝ գլխավորելով «Չելսին»:

Վերջերս լուրեր են պտտվում, որ «Ռեալը» պաշտոնանկ է անելու թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: