Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մասին.

«Ռոնալդուն մեր թիմի սիրտն ու ոգին է: Քանի դեռ ես այստեղ եմ, նա չի հեռանա թիմից: Չեմ ցանկանում, ձմեռային տրանսֆերային պատուհանի փոփոխություններ կատարել թիմում: Ես ունեմ լավ թիմ եւ կաշխատեմ ներկա կազմի հետ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդցիների հետ Զիդանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Ֆրանսիացին «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը կնշի այսօր կայանալիք՝ «Դեպորտիվոյի» դեմ տնային խաղում: 

Հավելենք նաև, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրերից հետո «Ռեալը» 37 միավորով 3-րդն է: