Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 5-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ ստանալով «Ոսկե գնդակ» մրցանակը:

Մրցանակը Մեսիին հանձնեց 2007թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր, բրազիլացին Կական:

2015-ին Մեսին կատալոնական ակումբի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, Արգենտինայի հավաքականում՝ Հարավային Ամերիկայի փոխչեմպիոն, մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաև պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») և բրազիլացի Նեյմարը («Բարսելոնա»):