Ինչպես արդեն գիտեք, Մադրիդի «Ռեալը» զրկվել է երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների հայտավորելու իրավունքից:

Onda Cero-ի փոխանցմամբ՝ դրանում մեղքի իր բաժինն ունի նաև թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի 17-ամյա որդին՝ Լյուկա Զիդանը, ով «Ռեալի» երիտասարդական թիմերում հանդես է գալիս 2004 թվականից:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» պատժվել է՝ մինչև 18 տարեկան խաղացողների տրանսֆերների կանոնադրությունը խախտելու համար: