Դուբայում ձմեռային հավաքն անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» մարզումներից ազատ ժամանակն օգտագործում է իրեն հովանավորող Opel-ի գովազդի համար:

Ֆոտոսեսիային մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հունվարի 15-ին «Բորուսիան» ստուգողական հանդիպում կանցկացնի հարավկորեական «Չոնբուկ Մոտորսի» հետ և կավարտի հավաքը: