Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող իր հայրենակցի՝ Պաուլո Դիբալայի մասին.

«Դիբալան շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ով ունի մեծ ապագա։ Վստահ եմ, որ նա կստիպի շատերին խոսել իր մասին»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը։

La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Մեսսին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին ասել է. «Դիբալան լավն է, նա մեր մարդկանցից մեկն է»։