Մյունխենում կայացան մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի 2016թ. առաջնության և մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության վիճակահանությունները, հաղորդում է ՀԲՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Մինչև 16 տարեկանների Հայաստանի ընտրանին հայտնվեց Բ ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Անդորրայի, Ջիբրալթարի և Մոլդովայի հետ:

Առաջնությունը կկայանա հուլիսին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:

Մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հայտնվեց A ենթախմբում, որտեղ կմրցի Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի և Վրաստանի հետ:
Առաջնությունը կկայանա հուլիսին, Հունաստանի Խալկիդա քաղաքում:

Իսկ կանանց Հայաստանի Մ18 ընտրանին հայտնվեց Ա ենթախմբում, որտեղ կմրցի Անդորրայի և Ուելսի հետ:

Առաջնությունը կկայանա հուլիսին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: