Իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Էսպանյոլին»:

Հանդիպումն ավարտվեց 6:0 հաշվով՝ տանտերերի ջախջախիչ հաղթանակով:

Գոլերը.

Կարիմ Բենզեմա (7), Կրիշտիանո Ռոնալդու (12 ` 11մ, 45, 82), Պապա Կուլի Դիոպ (16` ինքնագոլ), Օսկար Դուարտե (87` ինքնագոլ):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմը վաստակեց 47 միավոր և արդեն մեկ միավորով է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյին»: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝  51 միավորով: