Հեղինակավոր CNN-ը անդրադարձել է հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանին՝ իր «Ինչպես է շախմատի Դեյվիդ Բեքհեմը դարձել ազգային հերոս» վերնագրով նյութում:

«Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հայրենի երկրի փողոցներով, նրան ընդառաջ է գալիս երկրպագուների հոծ բազմությունը, ռեստորաններում նրա սնունդն անվճար է, ծնողներն իրենց նորածիններին անվանակոչում են նրա պատվին:

Արոնյանը դերասան, ակտիվիստ կամ տիեզերագնաց չէ, նա շախմատիստ է՝ լավագույնների մեջ 4-րդն աշխարհում:

Եվ այս փոքրիկ, «շախմատապաշտ», ետխորհրդային երկրում դա հավազարազոր է ազգային հերոսի կոչման»:

Մանրամասները՝ այստեղ: