Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման առաջիկայում կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական:

RTL-ի փոխանցմամբ՝ դատավոր Նատալի Բուտարը մտադիր է հանել 2 խաղացողների (Բենզեմայի և Մաթյո Վալբուենայի) միջև հաղորդակցվելու արգելքը: Այդ դեպքում չի լինի Բենզեմայի՝ Ֆրանսիայի հավաքականում խաղալու իրավական խոչընդոտ:

Հիշեցնենք, որ Բենզեման ազգային թիմից հեռացվել էր «Լիոնի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործին առնչություն ունենալու պատճառով։