Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվողին Նեյմարին առաջարկել է տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ (հարկերի վճարումից հետո) և 30 միլիոն եվրո բոնուս առաջարկն՝ ընդունելու համար:

Sport.es-ի փոխանցմամբ՝ Պերեսը նաև Նեյմարի հորը խնդրել է հայտարարել, որ ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ևս պատրաստ է Նեյմարի համար վճարել 190 միլիոն եվրո: