Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Գրանադային»:

Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հյուրերի դժվարին հաղթանակով:

Գոլերը.

Յուսեֆ Էլ-Արաբի (60) – Կարիմ Բենզեմա (30), Լուկա Մոդրիչ (85):

Հավելենք, որ այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմը 50 միավորով երրորդն է և մեկ միավորով է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյին»: Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնան» ունի 54 միավոր: