ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնայի» ոչ ոքին «Վալենսիայի» հետ կատալոնական թիմի 29-րդ անընդմեջ խաղն էր՝ առանց պարտության:

Marca-ի փոխանցմամբ՝ դրանով Լուիս Էնրիկեի թիմը սահմանել է անպարտելի շարքի ակումբային նոր ռեկորդ:

Նախորդ ռեկորդը «Բարսելոնան» սահմանել էր Խոսեպ Գվարդիոլայի օրոք՝ ունենալով 28-խաղյա անպարտելի շարք:

Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում «Բարսելոնան» միայն խաղի վերջնամասում կարողացավ խուսափել պարտությունից, իսկ առաջին խաղում հաղթել էր 7:0 հաշվով: