Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Պրիմերայի 25-րդ տուրում «Մալագայի» դեմ կայացած արտագնա մրցավեճը (1:1):

«Մենք չենք կորցրել Իսպանիայի չեմպիոն դառնալու շանսերը: Առջևում դեռ 13 տուր կա, և չենք պատրաստվում 2 միավորի կորստի պատճառով թևաթափ լինել: 

Հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց մենք շարունակելու ենք պայքարը։

Չեմ կարծում, թե վատ էինք խաղում։ Իհարկե, կարող էինք նաև 2-րդ գոլը խփել և սպանել ինտրիգը, բայց կարող էինք և պարտվել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է «As»-ը:

Հիշեցնենք, որ առաջնության ավարտից 13 տուր առաջ «Արքայական ակումբն» առաջատար «Բարսելոնայից» ետ է մնում 9 միավորով: