Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն ու բրազիլացի հարձակվող Նեյմարը պայմանագրի երկարաձգման հարցում հասել են նախնական համաձայնության։

cope.es-ի փոխանցմամբ՝ կողմերը, ամենայն հավանականությամբ, պայմանագիրը կերկարաձգեն երեք տարով։ Բրազիլիայի հավաքականի առաջատար հարձակվողի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը։

Նեյմարի և «Բարսելոնայի» հիմնական տարաձայնությունը ֆուտբոլիստի տրանսֆերային նվազագույն արժեքի չափն է, որը գործող պայմանագրով 190 միլիոն եվրո է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը» և «ՊՍԺ»-ն պատրաստ են վճարել այդ գումարը։