Մադրիդի «Ռեալում» նախագահի փոփոխություն է սպասվում:

Sport.es-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» գործող ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ամռանն արտահերթ ընտրություն անցկացնել և հասնել իր համար ցանկալի թեկնածուի հաղթանակին: 

Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 27 տուրերից հետո «Ռեալը» 57 միավորով երրորդ տեղում է և առաջատար «Բարսելոնային» զիջում է 12 միավորով: Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկոն» ունի 61 միավոր:

Հիշեցնենք, որ Պերեսը «Ռեալի» նախագահ է եղել 2000-2006-ին և 2009-ից դարձյալ զբաղեցրել է պաշտոնը: