Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Սելտային»: Հանդիպումն ավարտվեց 7:1 հաշվով՝ տանտերերի ջախջախիչ հաղթանակով:

Գոլերը.

Պեպե (41), Կրիշտիանո Ռոնալդու (50, 58, 64, 76), Խեսե (77), Գարեթ Բեյլ (81) – Յագո Ասպաս (62):

Ռոնալդուն ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 27-ի և ռմբարկուների ցուցակում 2 գնդակով առաջ անցավ Լուիս Սուարեսից:

Հավելենք,որ այդ հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» զիջում է մեկ միավորով, իսկ առաջատար «Բարսելոնային»՝ 9: