Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալը» կձգտի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, գրում է bleacherreport-ը: Հայ ֆուտբոլիստի ընթացիկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: