«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ծնկահոդի ծանր վնասվածք է ստացել Գերմանիայի հավաքականի մարզմանը և հնարավոր է, որ մինչև մրցաշրջանի ավարտը չկարողանա դուրս գալ խաղադաշտ:

Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի կապերի կտրվածք:

Հիշեցնենք, որ Շվայնշտայգերը վերջերս էր ապաքինվել հունվարին ստացած ծնկահոդի վնասվածքից:

Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Անգլիայի և Իտալիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: