Այսօր ԱՄՆ-ում իր կյանքի 75-րդ տարում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Նա ավելի քան 30 տարի պայքարում էր «Պարքինսոն»-ի հիվանդության դեմ: 

Մարզիկը մահացել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր երկու օր առաջ շնչառական հիվանդությամբ:

Ալին եղել է միակ բռնցքամարտիկը, ում հաջողվել է ծանր քաշային կարգում երեք անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Գրեթե 20-ամյա իր մարզական կարիերայի ընթացքում նա հաղթել է 56 մարտ, որոնցից 37-ը ավարտվել են նոկաուտով: 

Առաջին անգամ նա աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է, որբ դեռ կրում էր իր իսկական անունը՝ Կասիուս Կլեյ, 1964թ.-ին:

1967թ.-ին, բանակում ծառայություն անցնելու պարտականությունը մերժելուց հետո, նրան զրկեցին չոմպիոնի կոչումից, նրան նաև արգելեցին կռվել ԱՄՆ տարածքում, ինչպես նաև դուրս գալ ԱՄՆ տարածքից: