ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Արտաշատ քաղաքում անցկացված Մալոյան եղբայրներին նվիրված աթլետիկայի անդրանիկ հուշամրցաշարին:
Միջազգային օրացուցային պլանով նախատեսված հուշամրցաշարը վարկանիշային էր, որում օլիմպիական ուղեգրերի համար եռացատկ և հեռացատկ մրցաձևերում պայքարել են հանրապետության մարզադպրոցների շուրջ 50 մարզիկներ: Ցավոք, մեր մարզիկներին չի հաջողվել արժանանալ օլիմպիական ուղեգրերի:
Տղամարդկանց եռացատկում հաղթող է ճանաչվել Արամայիս Սարգսյանը, կանանց պայքարում՝ Քրիստինե Հարությունյանը: Մյուս մրցաձևում՝ հեռացատկում, հաղթողներ են ճանաչվել Արտակ Համբարձումյանը և Քրիստինե Հարությունյանը:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարները.