«Գոլդե Սթեիթի» խաղարկող Ստեֆեն Կարին որոշում է կայացրել ԱՄՆ-ի հավաքականի կազմում չմասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառայի Օլիմպիական խաղերին,- հայտնում է «The Mercury News»-ը:

NBA-ի կրկնակի ամենաարժեքավոր բասկետբոլիստը (MVP) ցանկանում է հանգիստ վերցնել, որպեսզի վերականգնվի ծնկի վնասվածքից, որով նա խաղում է ընթացիկ փլեյ-օֆֆում:

Կարիի թիմակից Անդրե Իգուդալան նույնպես մտադիր է հրաժարվել Օլիմպիական խաղերում մասնակցությունից, քանի որ զգուշանում է վարակվել Բրազիլիայում տարածված «Զիկի վիրուսով», գրում է Armsport.am-ը :