Ռուս թենիսիստուհի Մարիա Շարոպավան որակազրկվել է երկու տարով, հաղորդում է Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF): Ըստ ֆեդերացիայի տարածած հաղորդագրության, նա մեղավոր է ճանաչվել հակադոպինգային կանոնադրությունը խախտելու՝ 2016թ. հունվարի 1-ից արգելված մելդոնիում դեղամիջոց օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարապովան հայտնել էր, որ  ժամանակին չի կարդացել մելդոնիումի արգելման մասին ստացած պաշտոնական նամակը եւ տեղյակ չի եղել: