Այսօր հրապարակվել է 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին որակազրկվելու պատճառով չմասնակցող մարզիկների ցուցակները: Արգելված դեղամիջոցներ կիրառելու պատճառով օլիմպիական խաղերին չի մասնակցի նաև Հայաստանի հավաքականի անդամ, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նշենք, որ նրա արյան մեջ ստանոզոլոլ է հայտնաբերվել: Առայժմ նրա որակազրկումը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն հնարավոր է նաև, որ նա որակազրկվի 2 տարով: