Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունում չեմպիոն դարձած հայ մարզիկների փայլուն հաղթանակը զանգվածային լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում է:

«Սա իսկապես անսպասելի և հրաշալի արդյունք էր: Գագիկ Ծառուկյանի ջանքերը Հայաստանին հաղթանակ բերեցին», - գրել է ԼՈՒՐԵՐ.com կայքը:

«Իհարկե, թիմն արել է անհնարինը և կարողացել մեծ արդյունք արձանագրել, սակայն մենք պետք է նկատենք մեկ այլ ավելի մեծ աշխատանք առանց որի անհնար կլիներ պատկերացնել նման հաջողություն: Իհարկե, դա ՀԱՕԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի անասելի ջանքերն են», - գրում է կայքը:

«Այս նվաճման մեջ, անշուշտ գլխավոր դերը վերապահված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանին: Մարդ ում անվան հետ անքակտելիորեն կապված են վերջին տասնամյակների հայկական սպորտի գրեթե բոլոր ձեռքբերումները», - գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: