Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրվեց հերթական սկանդալային միջադեպը։ Ըմբշամարտի մինչև 65 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար խաղում հաղթեց ուզբեկ Իխտիոր Նավրուզովը: Նա հաղթանակ տարավ Մոնղոլիան ներկայացնող մարզիկ Գանզորիգ Մանդահնարանին։ Նշեմ, որ խաղն ավարտվել էր 7-7 հաշվով և ուզբեկ մարզիկը հաղթեց միայն մրցավարների կողմից նրան մեկ միավոր նվիրելու շնորհիվ։ Մոնղոլ մարզիկի մարզիչները մրցավարների այդ որոշումը անարդար համարեցին և բողոքի յուրօրինակ ձև ընտրեցին։ Մոնղոլ երկու մարզինչները բարձրացան գորգի վրա և ՄԵՐԿԱՑԱՆ (տես՝ վիդեոն)։ Սակայն ստրիպտիզ-բողոքն իր արդյունքը չտվեց։ Միևնույն է հաղթող ճանաչվեց Ուզբեկստանը ներկայացնող մարզիկը։

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերը մեզ մոտ ավելի շատ կհիշվեն իրենց անարդար մրցավարությամբ, որի զոհերից մեկը դարձավ նաև Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որից մրցավարները ԳՈՂԱՑԱՆ ոսկե մեդալը և նվիրեցին «երկարալեզու» սերբ ըմբիշին։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: