Միհրան Հարությունյանը չի հեռանա սպորտից: Այս մասին այս գիշերն ասաց Բրազիլիայից հայրենիք վերադարձած Միհրան Հարությունյանը: 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 31-րդ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը մասնավորապես ասաց. «Ես անչափ շնորհակալ եմ ու անչափ հուզված եմ: Ես անսահման սեր եմ զգում իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավ բանն է, սա կյանք է, հույզերն ու զգացողությունները... Սա ինձ համար անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այսքանից հետո, ինչ ես տեսա այստեղ և ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»:

Նշենք, որ «Զվարթնեց» օդանավակայանում հայ չեմպիոններին դիմավորեցին մեծ շուքով և ուրախությամբ: