Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել «Սահմանամերձ համայնքների զարգացում» հիմնադրամին՝ այս նախագիծն իրականացնելու համար և կարևորել մարզադահլիճների ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում ու հանրապետությունում՝ նշելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: