Այսօր Գագիկ Ծառուկյանը 4 սենյականոց բնակարան է նվիրել Գյումրեցի մարզիկ, Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանին: Անկեղծ ահավոր ուրախ եմ Գոռի ու իրա ընտանիքի համար, այսուհետ նրանք կապրեն նորմալ պայմաններում, այդ պայմաններին արժանի է ցանկացած գյումրեցի:

Հիմա մի քիչ վատ բաներից խոսանք: Ուզում եմ կարդամ այն բոլոր մարդկանց ստատուսները ու կարծիքները, ովքեր տարածում էին Գոռի արած հայտարարությունը ու մեղադրում էին նրա տունը նկարողներին: Գոռը ասել էր, որ օգնության կարիք չունի, ինքը անձամբ տուն կսարքի իր ընտանիքի համար, որոշ մարդիկ անկեղծ հավատացել էին այդ խոսքերին: Ես մի բան գիտեմ, որ աշխարհի երեսին չկա մի այդպիսի մարդ , ով չի ցանկանա ապրի նորմալ, մարդավարի պայմաններում, թեկուզ հանուն իր ծնողների: Իսկ Գոռի արած հայտարարությունը շատ վատ գրված նախադասությունների շարան էր հենց ՀԱՕԿ-ի գրասենյակներում:

Այնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը հենց նոր իմացավ Գոռի տան պայմանների մասին, իսկ եթե նկարները հրապարեկլուց հետո է իմացել, էլ ի՞նչ կարիք կա մեղադրել դրանք տարածողների, չէ որ իրենց շնորհիվ Գագիկ Ծառուկյանը իմացավ ու տուն նվիրեց Գոռին:

Ծառուկյանի դերը սպորտի մեջ իհարկե անգնահատելի է, եթե մաքրենք իր աշխատողների արած շատ վատ փիար քայլերը, ապա տակը կմնա այն ինչ ունենք՝ մեկը Դավիթաշենում կառուցված Օլիմպիական համալիրը, մեկը այդքան պարգևները, որ տալիս է մարզիկներին, իմացեք այդ ամենը ահավոր ոգևերում է ցանկացած մարզիկի, շատ մարզիկներ ժամանակին առհամարական վերաբերմունքի արժանանալուց թողել ու գնացել են երկրից ու ուրիշ երկրների դրոշների տակ են սկսել հանդես գալ:

Ուղղակի այս ամենը ահավոր սխալ է մատուցվում ժողովրդին, պետք չէր Գոռին թողնել հայտարարություն անի, հարձակվել նրա տան լուսանկարները տարածողների վրա ու հետո տուն նվիրել նրան ու հայտարարել, որ դա կապ չունի Օլիմպիական խաղերի հետ, այսինքն դա բարեգործություն է, ինչից Գոռը հրաժարվել էր:

Միևնույնն է, անկախ ամեն ինչից բարով վայելեն նոր տունը, այս դեպքում կարելի է ասել՝ շնորհակալություն Ծառուկյանին, քանի որ մարդը հայտարարել է, որ դա կապ չունի Օլիմպիադայի հետ, իսկ մարդ եթե կողքից բարեգործությունա անում դա արդեն շատ լավ քայլ է, անկախ նրանից թե անողը ով է ու ինչ է անում:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: