Ուղիղ մեկ ամիս՝ սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը Վիվառո Պոկերի քեշ սեղաններում խաղալով և հավաքելով առավելագույն ռեյք, մասնակիցները հայտնվում էին վարկանիշային աղյուսակում: Այստեղ խաղացողների վաստակած միավորներին գումարվել են MoneyFest մրցաշարում նրանց գրաված տեղերի համապատասխան միավորները: Եվ արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 9 մասնակիցներ դուրս էին եկել եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ փուլն հոկտեմբերի 8-ին արդեն անցկացվեց կենդանի խաղով: Բոլոր 9 խաղացողները ժամանել էին Կովկաս համալիր, որպեսզի վիճակեն գլխավոր մրցանակը: Այն է՝ 100 տոկոս Ռեյքբեք մեկ տարվա ընթացքում և ոսկյա մատանի ադամադե քարերով՝ պատրաստված NUR-ի կողմից:

Պոկերի եզրափակիչն, ինչպես և սպասվում էր, անցավ լարված ու հետաքրքիր պայքարում և տևեց մինչև ուշ երեկո: Արդյունքում պարզվեց, որ լավագույն պոկեր խաղացողը Տիգրան Պետրոսյանն է, նույն ինքը շախմատի Օլիմպիական չեմպիոնը: Վերջինս պարգևատրվեց ոսկե մատանիով և ստացավ 100 տոկոսանոց ռեյքբեք ՎիվառոՊոկերում մեկ տարի խաղալու ընթացքում:

Բայց սա դեռ ամենը չէ: Պոկերի եզրափակիչն ընդմիջվեց ևս մեկ պարգևատրությունով: Այս անգամ մրցանակներ ստացան Բլոտի լավագույն խաղացողները: 13 հոգի պարգևատրվեցին AWI ֆիրմայի ժամացույցներով, որոնք հատուկ պատրաստված էին Վիվառոյի լոգոյով:

Ավելացնենք, որ երեկոն ուղեկցվում էր հյուրասիրությամբ, իսկ ավարտին բոլոր մասնակիցները մնացին մինչև ուշ գիշեր՝ շարունակելով տոնական ուրախ երեկոն:
Վիվառոն հաջողությամբ ավարտեց ևս մեկ ակցիա՝ սպասենք հաջորդներին: