Վերջապես եկավ Վիվառոյի կողմից տրամադրված բաղձալի ավտոմեքենայի խաղարկության օրը:

Անակնկալը շահելու հնարավորություն այս անգամ ստացել են բլոտի սիրահարները, ՎիվառոԲլոտի ակտիվ մասնակիցները: Բլոտն աստիճանաբար բակերից տեղափոխվում է վիրտուալ դաշտ, որտեղ խաղալը ոչ միայն հաճույք է, այլև այսպիսի ակցիաներից օգտվելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ ակցիան սկսվել էր ուղիղ մեկ ամիս առաջ: Օգոստոսի 31-ից հոկտեմբերի 21-ը ընկած ժամանակահատվածում 2500 դրամ և ավել խաղադրույքով Բլոտ, Բաց Բլոտ կամ Բազար բլոտ խաղացած բոլոր մասնակիցներին Վիվառոն տրամադրում էր տոմսեր: Յուրաքանչյուր տոմս ունի իր հերթական համարը, որի թվերն էլ հաշվառվելու են խաղարկության ընթացքում:

Մասնակիցներից ում կժպտա բախտն այսօր, ով կդառնա 2016թ. արտադրության, սև Hyundai Accent ավտոմեքենայի երջանիկ տերը, պարզ կլինի խաղարկությունից հետո: Ամեն ինչ կախված է թվերի պատահական հաջորդականությունից:

Եվ այսպես, խաղարկությունը կկայանա այսօր, ժամը 20:00-ին և ուղիղ կհեռարձակվի vivarobet.am կայքում: Միասին հետևենք խաղարկության ընթացքին և տեսնենք, թե ով կշահի ցանկալի ավտեմեքենան:

Ավելացնենք, որ թվերի միևնույն համընկնումով մի քանի տոմսի առկայության դեպքում կանցկացվի արդեն կենդանի վիճակահանություն, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Ուղիղ հեռարձակման հղումը վիճակահանությունից 1 ժամ առաջ կտեղադրվի այստեղ