Հայկական արմատներով BetConstruct ընկերությունը ներկայացրեց խաղային ոլորտում առաջին բաց ծրագրային կոդով (open-source) խաղացողների կառավարման համակարգը: Ներկայացումը տեղի ունեցավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած EiG (Excellence in Gaming) միջոցառման շրջանակում:

Համակարգը թույլ կտա ոլորտի ընկերություններին, օգտագործելով BetConstruct-ում կուտակված փորձն ու գիտելիքները, մշակել կամ կատարելագործել իրենց ծրագրային միջավայրերը և լուծումները, ինչպես նաև ավելի բաց և հասանելի դարձնել դրանք այլ ընկերությունների համար։ Այս փոխհամագործակցության մոդելը նորամուծություն է խաղային տեխնոլոգիաների ոլորտում։ Նախաձեռնության շնորհիվ ընկերությունները կունենան իրենց պատկերացմամբ ստեղծած խաղային բիզնես սկսելու ու զարգացնելու ազատություն և ստիպված չեն լինի աշխատել այն պայմաններում, որ կպարտադրեն մատակարարները: Այսպիսով, BetConstruct ընկերությունը ստեղծում է նոր տեխնոլոգիական էկոհամակարգ և միջավայր խաղային բիզնեսում ներգրավված բոլոր տեսակի ընկերությունների միջև փորձի ազատ փոխանակման և նոր ստանդարտների մշակման համար։

Հարկ է նշել նաև, որ open-source համակարգը տեղադրված է GitHub կայքում՝ աշխարհում open-source ծրագրային միջոցների ամենամեծ հարթակում։ Դա կապահովի ծրագրային միջոցի ինքնազարգացումն իր շուրջ ձևավորված համայնքի միջոցով։ Այստեղ բոլոր հետաքրքրված մարդիկ կարող են քննարկումներ անցկացնել, առաջարկել պատրաստի լուծումներ կամ պարզապես նորարական մտքեր առաջարկել, որոնք BetConstruct ընկերության մասնագետների կողմից վերանայելուց հետո կարող են ընդգրկվել արդեն իսկ գործող համակարգում։ Այժմ նախագծի միայն մի փոքր մասն է ներկայացված GitHub-ում, իսկ հաջորդ տարվա ընթացքում ընկերությունը կհրապարակի ամբողջական տարբերակը:

Ստեղծագործ մարդկանց համար կարևոր նորարարություն է նաև BetConstruct-ի Slot Builder-ը: Այս հարթակում նրանք կարող են մշակել ու հրապարակել իրենց սեփական սլոթային խաղերը:

Հաջող ներկայացումից հետո ընկերությունը շարունակում է ստանալ դրական արձագանքներ՝ պատրաստվելով առաջիկա ամիսներին ոլորտին ներկայացնել նոր առաջարկներ ու նորարարություններ:

GitHub կայքում մեր հասցեն է` https://github.com/BetConstruct